Բժիշկներ
«Կոչումով բժիշկ». Օկոևներ (տեսագրություն)
Հայաստանի տոհմիկ բժշկական գերդաստանների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Օկոևների մեծ ընտանիքը, որն ունի բժշկական հարուստ ավանդույթներ: Օկոևների բժշկական ընտանիքի նահապետը Գրիգորի Օկոևն էր:
Ներկայացնելով իրենց մեծ ընտանիքի պատմությունը՝ հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Օկոևը նշում է, որ Օկոևների բժշկական տոհմի առաջին սերունդը ներկայացնող Գրիգորի Օկոևը, որ իր պապիկի հայրն էր, դեռևս ցարական ժամանակներում բանակում որպես բժիշկ էր աշխատում։
Օկոևների բժշկական գիծն այնուհետև շարունակում է Գեորգի Գրիգորի Օկոևը։
Նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա՝ մասնագիտական գործունեությունը շարունակել եվրոպական այդ երկրում։ «1920-ական թվականներին տեղեկանալով, որ Հայաստանում բժիշկների, մասնագիտական կադրերի խնդիր կա, վերադառնում է Հայաստան, շարունակում աշխատանքը՝ որպես զինվորական բժիշկ»,-շարունակելով ներկայացնել իրենց ընտանիքի բժշկական պատմությունը՝ ասում է գերդաստանի չորրորդ սերունդը ներկայացնող Գեորգի Օկոևը։
Երևանում Գեորգի Օկոևը ծանոթանում է ապագա կնոջ՝ մանկաբույժ Գոհար-Տեր Վարդապետյանի հետ։ Նրանց երկու զավակներից Գրիգորի Օկոևը ևս ընտրում է բժշկի բարդ և պատասխանատու մասնագիտությունը։ Նա ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 13-ի, Նոյեմբերյանում, բժիշկերի ընտանիքում։
1948 թվականին ավարտել է Դերժինսկու անվան դպրոցը, 1954 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ ստանալով մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտություն։ 1955 թվականից եղել է Կողբի հիվանդանոցի գլխավոր բժիշկը և միաժամանակ կատարել է Նոյեմբերյանի շրջանի մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները։ 1957 թվականին տեղափոխվել է մայրաքաղաք և ընդունվել Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ՝ որպես կրտսեր գիտաշխատող։
1959 թվականից աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության երեխաների և մայրերի բժշկականխարգելիչ օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ համատեղելով գիտական աշխատանքը Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 1965-1973 թթ. եղել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների և մայրերի բժշկականխարգելիչ օգնության վարչության պետ՝ միաժամանակ աշխատելով Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։
1969 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1971 թվականին ստացել է ավագ գիտաշխատող գիտական կոչում՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ։ 1973-1989 թթ. եղել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ղեկավարել է ծննդօգնության խորհուրդը, 1992-1993 թթ.՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահության ազգային ինստիտուտի» գործադիր տնօրեն։
Նա Մանկաբարձ-գինեկոլոգների Համամիութենական միության նախագահության խորհրդի անդամ էր։ Բազմիցս մասնակցել է մանկաբարձ-գինեկոլոգների Համաշխարհային և Համաեվրոպական կոնգրեսների։
ՀՀ առողջապահական համակարգում մեծ ավանդի համար Գրիգորի Օկոևն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների, «Առողջապահության գերազանցիկ» պատվավոր կոչման, պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» հոբելյանական մեդալով։ Նրան շնորհվել է նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ տիտղոսը։ Գրիգորի Օկոևը մահացել է 2000 թվականի դեկտեմբերի 24-ին։
Բժիշկ էր նաև Գրիգորի Օկոևի կինը։ Մերի Սերգեյի Աբովյանը ծնվել է 1928 թվականին Թբիլիսիում, ծառայողի ընտանիքում: 1948-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, ավարտել այն 1954 թվականին: Նույն թվականին Մերի Աբովյանը գործուղվել է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղ, որտեղ մինչև 1958-ը աշխատել է որպես թերապևտ:
Էնդոկրինոլոգիայի դիսպանեսերի օրդինատուրան անցնելուց հետո նա աշխատել է Երևանի 4-րդ պոլիկլինիկայում՝ որպես էնդոկրինոլոգ: 1963 թվականին ընդունվել է ասպիրանտուրա՝ Ուկրաինայի «Կլինիկական էնդոկրինոլոգիա» մասնագիտացված ինստիտուտում, որտեղ և 1967-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
Մերի Աբովյանն աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում: Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Աբովյանը 2-րդ մանկական հիվանդանոցի բազայի վրա հիմնել է մանկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքը, որն այցելուներին ընդունում էր հանրապետության ամբողջ տարածքից: Մերի Աբովյանը ղեկավարել է չորս թեկնածուական ատենախոսություն:
1991 թվականից նա շաքարային դիաբետի բուժման ոլորտում կադրերի պատրաստման վերաբերյալ ԱՀԿ –ի կենտրոնական գրասենյակի, Մոսկվայի և ԱՄՆ-ի համատեղ հրատարակությամբ թողարկվող ամսագրի խմբագրական խորհրդի անդամ էր: «Առանց չափազանցության կարող եմ նշել, որ մայրս Հայաստանում էնդոկրինոլոգիայի և գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի ուղղության հիմնադիրն է, բժշկության այդ ճյուղը հետագայում մայրիկիս շնորհիվ մեծ զարգացում ունեցավ»,-ընդգծում է անվանի բժշկուհու որդին՝ Գեորգի Օկոևը, որը շարունակում է կոչումով բժիշկների գերդաստանի չորրորդ սերունդը։
Գեորգի Գրիգորիի Օկոևը ծնվել է 1955 թվականին Թբիլիսիում: 1977 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1982 թվականին Մոսկվայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։
1982-1984 թթ. եղել է ավագ լաբորանտ, 1984-1992 թթ.՝ ասիստենտ, 1993-2010 թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։ 1991 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ, 1994 թվականից: Անվանի պրոֆեսորը 1997-1999 թթ. եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ: 1999 թվականից Գեորգի Օկոևը «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրենն է և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մարդու վերարտադրողականության գծով Երևանյան համագործակցող կենտրոնի տնօրենը։
«Երբ ինձ հարցնում են՝ հրաշք տեսե՞լ եք, ես մշտապես ասում եմ՝ երջանիկ մարդ եմ, ամեն երեխայի ծնունդն ինձ համար հրաշք է, դա համարում եմ նվեր մարդկությանը: Պետք է լինել մանկաբարձ-գինեկոլոգ՝ հասկանալու բժշկի զգացողությունները, մեծ հրաշք է, երբ երեխայի ճիչը մայրը լսում է»:
2011 թվականից Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Գեորգի Օկոևը Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի, Մարդու վերարտադրողականության և կոնտրացեպցիայի Եվրոպական ասոցիացիայի, ինչպես նաև Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ է: Գեորգի Օկոևի գիտական աշխատանքները վերաբերում են մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներին։
«Մանկաբարձությունը մեկ կարևոր առաձնահատկություն ունի․ հայրս ասում էր, որ սպիտակ խալաթավորը եթե հիվանդին ասեր, կուզեի՝ էլի գաք, դա «անեծք կհամարվեր»,իսկ մանկաբարձը հանգիստ կարող է ասել, էլի եկեք, ծննդաբերեք․․․հայ ընտանքիները պետք է մտածեն շատ երեխաներ ունենալու մասին: Իսկ մենք աշխատում ենք օգնել նրանց, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ: Անպտղության խնդիրը շարունակում է լինել առողջապահության առաջնահերթություններից մեկը։ Բժիշկը պետք է մինչև վերջ իր պարտքը կատարի, երբեք չհնաձնվի, շարունակի պայքարել հիվանդին օգնելու համար, դա մեր աշխատանքն է»,-ընդգծում է անվանի բժիշկը:
Նա առաջինն էր Հայաստանում, որ մշակեց ու ներդրեց պերինատալ (շուրջծնական) ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են գերձայնային հետազոտությունը, կարդիոտոկոգրաֆիան, խորիոնի (թավենու) բիոպսիան (կենսազննումը), կորդոցենտեզը (պորտալարի ծակում), Հայաստանում առաջին անգամ բարեհաջող իրականացրեց արտամարմնային բեղմնավորումը։ Մշակել և ՄՄԱՊԳՀԿ-ի գործառույթում ներդրել է արգանդի և հավելումների բարորակ ուռուցքների կապակցությամբ վիրահատված հիվանդների վարման և վերականգնման (ռեաբիլիտացիայի) հիմնական սկզբունքները։
Օկոևը հեղինակ է 350 գիտական տպագիր աշխատանքների, 3 մենագրության, 2 գրքի, 5 ուսումնական ձեռնարկի և մեկ գյուտարարության։ Անվանի բժիշկը պարգևատրվել է «Ա.Վերնարդսկու Աստղ» Միջակադեմիական միջազգային միության մեդալով, 2008-ին նրան շնորհվել է ՀՀ նախագահի պարգևը:
Բժիշկ է նաև Գեորգի Օկոևի կինը։ Էմմա Սերգեյի Տոտոյանն ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Նա ևս ընտրել է մանկաբարձ-գինեկոլոգի նեղ մասնագիտությունը։ Բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Մասնագիտական գործունեության առաջին իսկ օրվանից նա աշխատում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում։ Նա զբաղվում է նաև գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայով։ «Շատ հետաքրքիր և կարևոր մասնագիտություն է, որը մեծ ուրախություն է պատճառում նաև բժիշկներին։ Երբ կինը 10-ը տարի բուժվելուց հետո գալիս և ասում է, որ երեխայի է սպասում, դրանից առավել հաճելի զգացողություն հավանաբար չի լինում։ Արդեն երկար տարիներ մեզ մոտ արդյունավետ իրականացվում է նաև արտամարմնային բեղմնավորման եղանակը, ինչի շնորհիվ տարիներ շարունակ երեխայի սպասող ընտանիքներին հաջողվում է երկվորյակներ կամ եռյակներ ունենալ», - նշում է Էմմա Տոտոյանը։
Օկոևների բժշկական գերդաստանի չորրորդ ճյուղը ներկայացնում է նաև Գրիգորի Օկոևի մյուս որդին՝ Սերգեյ Օկոևը։ Բժիշկ-էնդոկրինոլոգ, մանրանկարիչ Սերգեյ Գրիգորիի Օկոևը ծնվել է 1957-ին Թբիլիսիում: 1973-79 թթ․Սերգեյ Օկոևը սովորել է ԵՊԲՀ-ում՝ ստանալով վիրաբույժի որակավորում։ 1985 թվականին ավարտել է կլինիկական օրդինատուրան էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ։ Սերգեյ Օկոևը զբաղվում է պրոֆեսիոնալ մանրանկարչությամբ և երկու տասնամյակից ավելի համատեղում է բժշկությունը մանրանկարչության հետ։ Նկարում է մագաղաթի, փայտի, կիսաթանկարժեք քարերի, մետաղի, ապակու և այլ նյութերի վրա, օգտագործում է հայկական բնական ներկեր, այդ թվում և որդան կարմիր:
Օկոևների գերդաստանն այն եզակիներից է, որ մեր երկրին տվել է բժիշկների հինգ սերունդ։ Գեորգի Օկոևի և Էմմա Տոտոյանի երկու որդիներից Գրիգորը ևս ընտրել է ծնողների մասնագիտությունը։ Նա սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ Երիտասարդ բժիշկը շարունակում է մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում ծնողների ներդրած ամուր ավանդույթները։ Երևանում կլինիկական օրդինատուրան անցնելուց հետո կրտսեր Գրիգորին այնուհետև ընդունվել է նպատակային ասպիրանտուրա՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը։
Բուհն ավարտելուց հետո երիտասարդ բժիշկն աշխատել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ։ Գրիգորի Օկոևը 2011-ից բժշկական բարձրագույն կրթությունը շարունակում է ամերիկյան Բալթիմոր քաղաքում՝ սովորելով ռեզիդենտուրայում։ Բժշկուհի է Գրիգորի Օկոևի կինը՝ Ադելաիդա Մաթևոսյանը, որը ևս մասնագիտական աշխատանք է այժմ իրականացնում ԱՄՆ-ում։
Գեորգի Օկոևի որդիներից մյուսը՝ Սերգեյը, ընտրել է իրավաբանի մասնագիտությունը։ Բժիշկների հինգ սերունդ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում նպաստել են Հայաստանում բժշկության, առողջապահական ոլորտի տարբեր ուղղությունների զարգացմանը։ Գրգորի, Գեորգի Օկոևների հինգ սերնդի բժշկի՝ ամենամարդասիրական ու բարդ մասնագիտական կոչումը մեկ դարից ավելի է՝ բժշկության հոմանիշն է։ Օկոևների ամենակրտսեր բժշկի երկու զավակները թեև դեռևս փոքր են, և չեն որոշել՝ ինչ մասնագիտություն կընտրեն, բայց վստահաբար կարելի է նշել, որ Օկոևների նորահայտ բժիշկների անուններ այս գերդաստանը Հայաստանի առողջապահական համակարգին դեռ կտա։
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն